երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծանրագույն մենամարտում Էդուարդ Վարդանյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Յուսուֆ Ռաիսովին

Ծանրագույն մենամարտում Էդուարդ Վարդանյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Յուսուֆ Ռաիսովին

Մոսկվայում կայացած խառը մենամարտերի ACA 147 մրցաշարի գլխավոր մենամարտում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ռուս Յուսուֆ Ռաիսովին: Մենամարտը կայացել է թեթև քաշային կարգում:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 31-ամյա Վարդանյանը 28 մենամարտ է անցկացրել, տարել է 24 հաղթանակ ու կրել 4 պարտություն: Ռաիսովը մենամարտել է 22 անգամ, ունի 19 հաղթանակ և 3 պարտություն:

 
 

  • Կիսվել: