շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
UFC-ն պաշտոնապես ներկայացրել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը

UFC-ն պաշտոնապես ներկայացրել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը

UFC-ն պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը:

Լաս Վեգասում հունիսի 18-ին կայանալիք UFC Vegas 75 մրցաշարում Ծառուկյանը կմենամարտի բրազիլացի Ժոակիմ Սիլվայի հետ։

Հիշեցնենք, որ հայ մարտիկը 2023 թվականի առաջին մենամարտը պետք է անցկացներ ապրիլի 30-ին՝ մրցելով բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ, սակայն վերջինս վնասվածք էր ստացել, ու մենամարտը չեղարկվել էր:

Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 մենամարտ, տարել 19 հաղթանակ և կրել երեք պարտություն: Ժոակիմ Սիլվան մենամարտել է 16 անգամ, գրանցել 12 հաղթանակ ու 4 պարտություն:

  • Կիսվել: