Թող պատերազմն ավարտվի որքան հնարավոր է շուտ. Հենրիխ Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շփվում է թիմի հարձակվող Մեհդի Տարեմիի հետ։
Մեհդի Տարեմին ծանր վիճակում է՝ Իսրայելի հարվածների պատճառով չկարողանալով լքել Իրանը։
«Իհարկե, նա լավ է։ Ես շատ չեմ անհանգստացնում նրան, քանի որ բոլորը ցանկանում են իմանալ նրա վիճակը։ Նրա կողմից մեզ բարի հաջողություն մաղթելը մեծ ժեստ էր։ Ցավալի է մտածել, թե ինչ է կատարվում։ Թող պատերազմն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում La Repubblica-ն, հայտնում է armsport.am-ը։