երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին

Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Սլովանը» մրցակցի խաղադաշտում 5:1 հավով հաղթեց «Ռուժոմբերոկին»:

 

Հյուրերից աչքի ընկավ նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 84-րդ րոպեին խփեց «Սլովանի» 5-րդ գոլը։

Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս տուրից հետո Տիգրան Բարսեղյանը շարունակում է գլխավորել ընթացիկ առաջնության ռմբարկուների աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 գոլ։

 

«Սլովանը» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: