կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ բերեց «Սլովանին»

Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ բերեց «Սլովանին»

Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Սլովանը» մրցակցի խաղադաշտում 1:0 հաշվով առավելության հասավ Տրնավայի «Սպարտակի» նկատմամբ։

Միակ գոլը 69-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Բրատիսլավայի թիմը 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սպարտակը» չորրորդն է՝ 15 միավոր։

Տիգրան Բարսեղյանը 8-րդ գոլը խփեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում։

  • Կիսվել: