հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Tata Steel Chess India․ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Tata Steel Chess India․ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որն անցկացվում է Կալկաթա քաղաքում։ Մրցաշարի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: 

Արոնյանը պարզապես ֆանտաստիկ է մեկնարկել մրցաշարում՝ առաջին երեք տուրերում տանելով նույնքան հաղթանակ։ Հայ շախմատիստի մրցակիցներն էին ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բաշկարան Ադհիբանը և Գուջրաթի Սանթուշը:

Այսպիսով Արոնյանը երեք միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի նոյեմբերի 19-ին, գրում է armsport.am-ը։

  • Կիսվել: