ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար․ Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար․ Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Այսօր Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 6-րդ խաղափուլը, գրում է armsport.am-ը:

Մեր ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ:

Իսկ Շանթ Սարգսյան (Հայաստան) և Ամին Թաբատաբա (Իրան), Ալեքսանդր Դոնչենկո (Գերմանիա) և Նիհալ Սարին (Հնդկաստան), Նիեման Հանս Մոկ (ԱՄՆ) և Մանուել Պետրոսյան (Հայաստան), Մամիկոն Ղարիբյան (Հայաստան) և Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա) զույգերի պարտիաները ավարտվեցին ոչ-ոքիով։

Այս մրցափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Սարգսյանն ու Թաբատաբան 3,5-ական միավորով հետապնդում են նրան։

 

  • Կիսվել: