ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սպերցյանը նշել է, թե ինչպես է վերաբերվում խաղերից հետո խմիչք օգտագործելուն

Սպերցյանը նշել է, թե ինչպես է վերաբերվում խաղերից հետո խմիչք օգտագործելուն

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, թե ինչպես է վերաբերվում խաղերից հետո գարեջուր խմելուն։

«Գարեջուր խաղից հետո՞։ Ոչ, ես ավելի զուսպ եմ (ծիծաղում է): Իսկ ընդհանուր առմամբ, եթե թույլտվություն կա, և մենք հավաքվում ենք թիմով, ապա ինչու՞ ոչ: Ես խմիչքի սիրահար չեմ, հատկապես՝ ուժեղ ալկոհոլի: Բայց եթե թիմով նստած ենք, կարող եմ մեկ գավաթ գարեջուր կամ գինի խմել», — ասել է Սպերցյանը Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում:

Ավելի վաղ «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովն ասել էր, որ խաղից հետո կարող է իրեն թույլ տալ խմել մի քանի շիշ գարեջուր, փոխանցում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: