շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Սպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»

Սպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր թիմակից Նաիր Թիկնիզյանի՝ «Լոկոմոտիվ Մոսկվայից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխությունը։

«Ես ուրախ եմ Նաիրի համար։ Ամենակարևորն այն է, որ նա այդ որոշումը կայացրել է իր ցանկությամբ։ Նա ցանկանում էր խաղալ Եվրոպայում, պայքարել բարձր տեղերի համար և մասնակցել եվրոպական մրցաշարերի։ Ես աջակցում եմ Նաիրին և հետևում եմ նրա խաղերին։ Մաղթում եմ նրան խուսափել վնասվածքներից, որպեսզի մեկ տարի անց կարողանա ապացուցել իրեն և տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։ Նաիրն արժանի է դրան»,- ասել է Սպերցյանը Чемпионата-ի հետ զրույցում։

«Ցրվենա Զվեզդան» շաբաթ, հունիսի 22-ին, հայտարարել է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի մասին։ Թիկնիզյանը սերբական ակումբի հետ կնքել է երեքամյա պայմանագիր։

  • Կիսվել: