շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սպերցյանը և Հարոյանը` Եվրո-2024-ի վիճակահանության մասին

Սպերցյանը և Հարոյանը` Եվրո-2024-ի վիճակահանության մասին

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում այսօր կայացավ Եվրոպայի 2024 թ առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվեց վիճակահանության վերաբերյալ իր տպավորություններով.

«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այսպիսի կարծիք է հայտնել վիճակահանության արդյունքների մասին.

«Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»:

  • Կիսվել: