երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սնոուբորդի առաջնության մրցանակակիրներին ֆեդերացիան միջազգային հարթակներում ելույթ ունենալու հնարավորություն կտա

Սնոուբորդի առաջնության մրցանակակիրներին ֆեդերացիան միջազգային հարթակներում ելույթ ունենալու հնարավորություն կտա

Հայաստանի սնոուբորդի անդրանիկ առաջնության առաջին հաղթողները հայտնի են:

Մեկօրյա պայքարից հետո տղամարդկանց պայքարում առաջինը Կարեն Սաֆարյանն է, նրան հաջորդում են Թևոս Թորոսյանը, Նորիկ Թադևոսյանը և Միշա Ղազարյանը (երկու երրորդ տեղ): Կանանց պայքարում չեմպիոնը Հասմիկ Մելիքյանն է, իսկ արծաթե մեդալակիրը` Անուշ Պետրոսյանը:

 

Մինչև 18 տարեկանների տղամարդկանց առաջնությունում ոսկուն արժանացավ Գրիգոր Բալյանը, արծաթին` Հակոբ Հակոբյանը, իսկ բրոնզին` Դավիթ Հովհաննիսյանը: Պարասնոուբորդում հաղթողը Արտակ Պողոսյանն է:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող այս առաջնության մասնակիցներին ֆեդերացիան հնարավորություն կտա մասնակից դառնալ միջազգային մրցաշարերին:

 

  • Կիսվել: