երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ավանդական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Գրանցվեց ոչ ոքի։

Ամերիկացի Հանս Նիմանը պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն եւ Կարլսենի հետ կիսում է առաջին տեղը՝ 1,5-ական միավոր, փոխանցում է news.am-ը:

Sinquefield Cup, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0,5:0,5

Հանս Նիման (ԱՄՆ) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)` 1:0

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)`1:0

Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լենիեր Դոմինգես (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Մրցաշարային դրություն․ Կարլսեն, Նիման՝ 1,5-ական միավոր, Նեպոմնյաշչի, Արոնյան, Վաշիե-Լագրավ, Դոմինգես, Սո, Կարուանա՝ 1-ական միավոր, Ֆիրուջա, Մամեդյարով՝ 0,5-ական միավոր։

  • Կիսվել: