հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր. Կապառոս

Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր. Կապառոս

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն նշել է, որ Շոտլանդիայի հավաքականն ավելի ուժեղ էր:

«Շատ հեշտ է ամփոփել այս հանդիպումը։ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Մեզ չհերիքեց մեր ուժերի նկատմամբ վստահությունը, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը ֆիզիկապես շատ ուժեղ է։ Պետք է հետևություններ անենք ու պատրաստվենք մյուս հանդիպմանը։ Նախ, մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է և անհատական պայքարում շատ մեծ շանս ունի հաղթող դուրս գալու։ Բացի դրանից, շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում։ Շատ բարձրահասակ են ֆուտբոլիստներն ու կարողանում են օգտագործել իրենց հասակը։ Սրանք էին Շոտլանդիայի հավաքականի առավելությունները։ Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները շատ նման են, հատկապես ֆիզպատրաստվածության մակարդակով, որը շատ բնորոշ է բրիտանական թիմերին»,- նշել մեր հավաքականի գլխավոր մարզիչը։

  • Կիսվել: