հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Շենգավիթի համալիր մարզաձերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի

Շենգավիթի համալիր մարզաձերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է այս տարի, ինչը հնարավորություն կտա մյուս տարի միանագամից մեկնարկել հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին Երևանում 43 գործող աղբամուղ կա: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու ուղղությամբ:

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Աջափնյակ վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 20 հասցե: Այս շաբաթ շաբաթօրյակ կլինի Նոր Նորք վարչական շրջանում:

 

  • Կիսվել: