երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որևէ պարզաբանում չեմ տա. Մելիքբեկյան

Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որևէ պարզաբանում չեմ տա. Մելիքբեկյան

Նոյեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին այսօր Հանային ՀԸ-ի եթերում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներեր, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որևէ պարզաբանում չեմ տա այդ առումով, քանի որ դա կարող է վնասել բանակցային գործընթացին»։

Մելիքբեկյանն անդրադարձավ նաև «Փյունիկի» դեպքին, երբ թիմից դուրս եկած պատանի ֆուտբոլսիների նկարները փակցվել էին պատին: Այս առնչությամբ նա ասաց․ «Դա շատ ցավալի հարց է։ Դրան պետք է ընթացք տրվի, որովհետև դա պետք է լինի վերջին նման դեպքը։ Այդ պատանիները պիտակվում են որպես դավաճան։ Դա անընդունելի է»։

ՀՖՖ նախագահը նաև հավելեց. «Ֆեդերացիայի գլխավոր խնդիրն այս պահին հաջորդ տարի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ձեռք բերելն է, որը պետք է կայանա 2029 թվականին, մենք ամեն օր աշխատում ենք դրա վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: