ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է

Հայաստանի շախմատի ընտրանու անդամ Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է:

7 հնարավորից հավաքելով 6 միավոր` Շանթ Սարգսյանը  առաջատարներից մեկն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Հայկ Մարտիրոսյանն ունի 4, իսկ Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը` 3,5-ական միավոր:

«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:

 

  • Կիսվել: