երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում. Օլիմպիադա

Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում. Օլիմպիադա

 Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում կիսեց միավորը Ավստրիայի դեմ խաղում:

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի  4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 ավարտեց մրցափուլն Ավստրիայի դեմ խաղում: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեցին միավորը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած թիմը տոնել է երեք հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի և Եգիպտոսի հավաքականների նկատմամբ: Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
 
 

 

  • Կիսվել: