ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց առաջատար Հնդկաստանի թիմին

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց առաջատար Հնդկաստանի թիմին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայի առաջատարն է:

Հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ: Այս տուրի որոշիչ դեր կարող է խաղալ Օլիմպիադայի հետագա ընթացքի վրա, քանի որ երկու թիմերը նախորդ տուրից հետո առաջատարներն էին: Հայաստանի հավաքականի կազմում պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը, սակայն հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստան-Հնդկաստան (2)` 2,5-1,5:

Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարն է:
 

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 5 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի ընտրանիների նկատմամբ: Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարների շարքում է:

  • Կիսվել: