երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. Օլիմպիադա

Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. Օլիմպիադա

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթանակ տոնեց Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում:

Հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանուն դեմ և բացարձակ հաղթանակ տոնեց` 4:0: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մինչ այս ազգային թիմը երկու հաղթանակ էր տոնել (Բոտսվանա և Նորվեգիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
 
 

 

  • Կիսվել: