շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է հաղթանակների շարքը Համաշխարհային Օլիմպիադայում:

Կանանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցեց Անգլիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3,5-0,5 հաշվով: Հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Նախորդ 5 տուրերում  ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա) և զիջել էր Էստոնիային:
 

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

  • Կիսվել: