երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շախմատի կանանց ԵԱ. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Շախմատի կանանց ԵԱ. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Պրահայում ընթանում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Կայացած երկու տուրերից հետո Էլինա Դանիելյանը 2 միավոր ունի իր ակտիվում և կիսում է 1-12-րդ տեղերը։
 
Եվրոպայի գործող չեմպիոնը երեկ առավելության է հասել Մարիամ Մկրտչյանի նկատմամբ, Աննա Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի, իսկ Մարիա Գևորգյանը՝ Անգլիայի ներկայացուցիչներին: Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:
 
Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով մինչև 9-րդ տեղը զբաղեցրած շախմատիստուհիներն իրավունք են նվաճելու հաջորդ տարի մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը:

  • Կիսվել: