Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի
Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև:
Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը:
Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որնը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, պայքարը շարունակվելու է թայ-բրեյքում։