չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն. ինչ միավորներ ունեն ՀՀ պատվիրակները

Շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն. ինչ միավորներ ունեն ՀՀ պատվիրակները

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը 3 հնարավորից ունի 3 միավոր: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 2.5 միավոր, իսկ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 2 միավոր։
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը ունի 3 միավոր: Նույն տարիքային խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 2 միավոր, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ 1.5 միավոր:
 
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 2.5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 2 միավոր:
 
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 2 միավոր:
 
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 2 միավոր:
 
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 2 միավոր:
 
4-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
 

  • Կիսվել: