երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Սևիլիա-Բարսելոնա. մեկնարկային կազմեր

Սևիլիա-Բարսելոնա. մեկնարկային կազմեր

Այսօր՝ փետրվարի 9-ին, կկայանա Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 23-րդ տուրի հանդիպումը, որում կմրցեն «Սևիլիան» և կատալոնական «Բարսելոնան»։ Խաղը կկայանա Սևիլիայի Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում, գրում է armsport.am-ը:

Խաղը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝

«Սևիլիա». Նայլանդ, Սանչես, Բադե, Սալաս, Պեդրոսա, Սոու, Գուդելյ, Նիգես, Լուկեբակիո, Ռոմերո, Վարգաս:

«Բարսելոնա». Շչեսնի, Կունդե, Արաուխո, Մարտինես, Բալդե, Գավի, դե Յոնգ, Պեդրի, Յամալ, Լևանդովսկի, Ռաֆինյա:

Թիմերը վերջին անգամ հանդիպել են Իսպանիայի 2024/2025 թթ. առաջնության 10-րդ տուրում։ Այդ ժամանակ «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթանակ է տարել:

Անցկացրած 22 խաղից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 45 միավորով։ «Սևիլիան» նույնքան խաղից հետո 28 միավորով 13-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը 23 խաղից հետո ունի 50 միավոր։

  • Կիսվել: