շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սելարայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ կրունկով

Սելարայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ կրունկով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՄԼՍ-ում:

Ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրի շրջանակներում «Կոլամբուս Կրյու»-ն հյուրընկալվել էր «Օրլանդո Սիթի»-ին:  Տան տերերին` «Օրլանդո Սիթի»-ին, հաջողվեց հաղթանակի հասնել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Սելարայանը դարձավ ակումբի միակ գոլի գոլային փոխանցման հեղինակ` գնդակը թիմակցին փոխանցելով կրունկով:

Այս տուրից հետո «Կոլամբուս Կրյու»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

  • Կիսվել: