ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր խաղացող Արգենտինայի դեմ հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո

Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր խաղացող Արգենտինայի դեմ հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո

Հայտնի է դարձել Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը։

Սաուդյան Արաբիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում կամային հաղթանակ էր տարել արգենտինացիների նկատմամբ (2:1), փոխանցում է Sports.ru-ն։ 

«Շեյխ, արքա, թե Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կապ չունի… Մարզչական շտաբից տեղեկություն ունենք, որ յուրաքանչյուր խաղացող Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո պարգևավճար։

Իմ կարծիքով, Սաուդյան Արաբիայի համար աշխարհի առաջնությունն արդեն ավարտվել է»,- ասել է գործակալ Թիմուր Գուրցկայան։

  • Կիսվել: