շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սաշա Պետրոսյանը 2 հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սաշա Պետրոսյանը 2 հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ17 ԵԱ

Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Նրանցից 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն արդեն եկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Որակավորման փուլում Սաշան 11-6 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գեորգի Ռոմելաշվիլիին: Այնուհետ 1/4 եզրափակչում 10-0 հաշվով, ժամանակից շուտ հաղթել է լեհ Դանիել Պիետրոնին: Կիսաեզրափակչում մեր ըմբիշը կմրցի ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովի հետ:

  • Կիսվել: