շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել Քյոլնի կազմում

Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել Քյոլնի կազմում

«Քյոլն»-ը ընկերական խաղ է անցկացրել իտալական «Միլանի» հետ՝ Telekom Cup մրցաշարի շրջանակում։

Հանդիպումն ավարտվել է իտալական թիմի՝ 1-2 հաշվով հաղթանակով։

«Քյոլնի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նա թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել ընդմիջմանը։

«Միլանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն՝ գոլի հեղինակ դառնալով 16-րդ և 36-րդ րոպեներին։ «Քյոլնի» կազմում հաշվի տարբերությունը կրճատել է Հեկտորը՝ 86-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Հաղորդում է ArmSport.am-ը։

  • Կիսվել: