երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սարգիս Ադամյանն ապաքինվել է

Սարգիս Ադամյանն ապաքինվել է

Այսօր Բելգիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն «Բրյուգեն» կհյուրընկալվի «Բերսխոտին»: Հրապարակվել է «Բրյուգեի» հայտացուցակը, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

 

Նա վնասվածք էր ստացել 32-րդ տուրի՝ «Գենկի» դեմ խաղում, որում նաև գոլի հեղինակ էր դարձել:

Հիշեցնենք, որ Ադամյանը չէր միացել Հայաստանի հավաքականին՝ մասնակցելու Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ կայացած ընկերական մրցավեճերին:

  • Կիսվել: