ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Սամբոյի ֆեդերացիան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 64 կգ Արշակ Բեկչյանը դարձել է փոխչեմպիոն։ 

79 կգ քաշային Սամվել Ղազարյանը, 98 կգ Էրիկ Սաղաթելյանը և +98 կգ Արսեն Հայրապետյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ էր նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Հայաստանի մեծահասակների հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալներով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

 

  • Կիսվել: