չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սալահը կարող է տեղափոխվել Բարսելոնա

Սալահը կարող է տեղափոխվել Բարսելոնա

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է goal.com-ը:

Հաղորդվում է, որ եգիպտացին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, հարձակվողը կարող է նոր պայմանագիր չկնքել «կարմիրների» հետ, իսկ խաղացողի գործող պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։

«Բարսելոնան» տեղեկացրել է Սալահին, որ պատրաստ է նրան ձեռք բերել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

  • Կիսվել: