Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի ՕԽ-ին
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում հայտարարել է 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերին մասնակցելուց հրաժարվելու մասին։
Նշվում է, որ որոշումը կայացրել են Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմը, թիմերի մարզչական շտաբը և խաղերին անհատական հրավեր ստացած մարզիկները։
Օլիմպիական ընտրական մրցաշարում ռուս ըմբիշները 18 հնարավոր տեղերից նվաճել էին 16-ը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից խաղերին ընդգրկված ռուս մարզիկների ցուցակում ընդգրկված էին 10 ըմբիշներ, գրում է armsport.am-ը: