Ռոնալդուն կժամանի Երևան
Հայտնի են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի խմբերը:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է F խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Հունգարիան, Իռլանդիան:
Խմբում ամենամեծ ուշադրությունը գրավել է Պորտուգալիայի հավաքականը, քանի որ դա նշանակում է՝ Երևան է գալու լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն։
Ռոնալդուն վերջին անգամ Հայաստանում խաղացել է 2015 թվականին, երբ Երևանում կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում Պորտուգալիան հաղթեց 2-3 հաշվով։