շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ռոման» Մխիթարյանին առաջարկել է 2 տարվա պայմանագիր

«Ռոման» Մխիթարյանին առաջարկել է 2 տարվա պայմանագիր

Իտալական «Ռոման» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել համագործակցությունը, սակայն աշխատավարձի որոշակի կրճատմամբ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

  • Կիսվել: