ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ռոմա»-ի բուժանձնակազմը փորձելու է արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը

«Ռոմա»-ի բուժանձնակազմը փորձելու է արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը

Իտալական «Ռոմա»-ի բժշկական անձնակազմը փորձելու է արագացնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը:

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները` շեշտելով, որ եթե «Ռոմա»-ի կազմում շարունակվի ֆուտբոլիստների վնասվածքների շրջանը, ապա «Ռոմա»-ի բուժանձնակազմը կփորձի արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու համար, որը պետք է կայանա մայիսի 25-ին:

Հայ կիսապաշտպանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը:

  • Կիսվել: