ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրված են Զախարյանի ծառայություններով

«Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրված են Զախարյանի ծառայություններով

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գրավել է իսպանական թոփ-ակումբների հետաքրքրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպանի խաղին է հետևում «Բարսելոնան»: Նշվում է նաև, որ Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռեալը»:

Նշենք, որ Զախարյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է 2024-ին:

Օրեր շարունակ «Դինամոյի» և «Չելսիի» միջև առարկայական բանակցություններ էին ընթանում ֆուտբոլիստի տեղափոխման շուրջ: «Դինամոն» ավելի ուշ հայտարարեց, որ մի շարք տեխնիկական պատճառներով հնարավոր չէ իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում:

Ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ տեղափոխությունը չի կայացել ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով:

  • Կիսվել: