ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Ռեալը» չի մտածում Անչելոտիին պաշտոնանկ անելու մասին

«Ռեալը» չի մտածում Անչելոտիին պաշտոնանկ անելու մասին

Մադրիդի «Ռեալը» չի մտածում Կարլո Անչելոտիին պաշտոնանկ անելու մասին։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվեկ, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է Սանտյագո Սոլարիին ժամանակավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը՝ մինչև Խաբի Ալոնսոյի գալը, ով այժմ գլխավորում է «Բայերը»։

Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» հերքում է Անչելոտիի՝ մոտ ապագայում հնարավոր հեռացման մասին լուրերը։ Ֆլորենտինո Պերեսը լիովին աջակցում է իտալացի մասնագետին։

Նշվում է, որ նախագահն ու մարզիչը տեղյակ են թիմում տիրող բարդ իրավիճակին և մշտական երկխոսության մեջ են, և նրանց հարաբերություններում լարվածություն չկա։ Նշվում է, որ այս պահին Մադրիդի «Ռեալին» ամենից շատ անհանգստացնում է խիտ օրացույցն ու վնասվածքների առատությունը։ 

  • Կիսվել: