Ռեալում ոչ ոք երբեք չի զղջա ինձ հետ պայմանագիր կնքելու համար. Մբապե
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է 2025 թվականի իր նպատակի մասին, գրում է armsport.am-ը:
«Ռեալում» ոչ ոք երբեք չի զղջա ինձ հետ պայմանագիր կնքելու համար: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել 2025 թվականին, սա է իմ առաքելությունը»,- ասել է Մբապեն:
Մադրիդի «Ռեալը» 18 տուրից հետո ունի 40 միավոր և Լա Լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն մասնակցել է 24 հանդիպման, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։