շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը

«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը

Մադրիդի «Ռեալ»-ն անդրադարձել է Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն ունենալու մասին լուրերին: Ռուսական Sport-express-ի հարցին ի պատասխան «Ռեալ»-ի մամուլի ծառայությունից նշել են, որ ակումբը սովորաբար այդպիսի տեղեկությունները չի հանրայնացնում: «Բայց մեզ ոչինչ հայտնի չէ Զախարյանի տրանսֆերի նկատմամբ «Ռեալ»-ի հետաքրքրված լինելու մասին»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ իսպանական AS պարբերականը հայտնել էր, որ բացի «Չելսի»-ից բացի, Արսեն Զախարյանի տրանսֆերով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:

Լոնդոնի «Չելսի»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զախարյանի տրանսֆերը գնելու ցանկություն էր հայտնել և աշխատում էր այդ ուղղությամբ, սակայն գործարքը չկայացավ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով հնարավոր չէր եղել տրանսֆերի համար նախատեսված գումարը փոխանցել «Դինամո»-ին: Կողմերը հույս են հայտնել, որ կկարողանան գործարքը իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

  • Կիսվել: