չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քվեարկությամբ կորոշվի վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահը

Քվեարկությամբ կորոշվի վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը։
Այսօր ՀՖՖ-ն սկսում է աննախադեպ քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։

Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին։

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3LXAqXT, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը։

Քվեարկությանը կարող են մասնակցել Facebook-ում ՀՖՖ պաշտոնական էջի հետևորդները, որոնք պետք է անպայման ունենան իրապես գրանցված էլ.հասցե։

Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 17-ը՝ 18:00-ն։
Քվեարկության բոլոր մանրամասները՝ https://www.ffa.am/hy/1649058367։

 

  • Կիսվել: