կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են ՀՖՖ-ի և MLS-ի միջև համագործակցության, ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների զարգացման հեռանկարները

Քննարկվել են ՀՖՖ-ի և MLS-ի միջև համագործակցության, ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների զարգացման հեռանկարները

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հյուրընկալվել էին  հայազգի հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյանները:

Ալեկո Էսկանդարյանը ներկայումս զբաղեցնում է MLS-ի՝ ֆուտբոլիստների զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, ժամանակին հանդես է եկել «Դի Սի Յունայթեդ», «Տորոնտո», «Ռեալ Սոլթ Լեյք Սիթի» և այլ ակումբներում, խաղացել է ԱՄՆ մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում:

Նրա հայրը՝ Անդրանիկ էսկանդարյանը, հայազգի եզակի ֆուտբոլիստներից է, ով հանդես է եկել աշխարհի առաջնությունում: Էսկանդարյանն Իրանի հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի 1978 թ. առաջնությանը:

Քննարկվեցին ինչպես ՀՖՖ-ի և MLS-ի համապատասխան ստորաբաժանման միջև համագործակցության, այնպես էլ ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների զարգացման հեռանկարները:

ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկներ նվիրեց Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյաններին:

  • Կիսվել: