Qatar Masters. Շանթ Սարգսյանը պարտվեց նախավերջին տուրում
Դոհայում ավարտին մոտեցող Qatar Masters մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին եւ 8 հնարավորից 6 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։
Եսիպենկոն 7 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող հնդիկ Արջուն Էրիգայիսին ունի 6,5 միավոր։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը 4,5 միավորով բաժանում է 29-44-րդ տեղերը։
Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Կ․ Հարությունյանը 3,5-ական միավորով բաժանում են 71-95-րդ տեղերը։