շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Արման Ադամյանին

Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Արման Ադամյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունում 100 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

«Հարգելի Արման Ազատովիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ փառահեղ հաղթանակի առթիվ։ Աշխարհի առաջնությունում Դուք վստահաբար հաստատեցիք առաջատարի Ձեր որակները, ցուցադրեցիք բնավորություն եւ կամք, վառ էջ ավելացրեցիք ձյուդոյի հայրենական դպրոցի տարեգրությունում։

Մաղթում եմ Ձեզ նոր նվաճումներ եւ ամենայն բարիք»,- նշվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 26-ամյա վոլգոգրադցի մարզիկը եզրափակիչում հաղթել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն, Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Կրպալեկին։

 

  • Կիսվել: