երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել

Պուտինը գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել

Դեռևս 1989 թվականին մարզիչ աշխատելու համար Հունգարիա տեղափոխված նախկին գեղասահորդ Գուրգեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում, հայտնում են ԶԼՄ-ները:

Վերջին տարիներին Վարդանյանը զբաղեցնում էր Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը: 

2023 թվականի մայիսի 4-ին Վարդանյանը լքել է պաշտոնը։

 

  • Կիսվել: