հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին

ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել հարձակվող Նեյմարին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի մարզչական շտաբը՝ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն։ 31-ամյա բրազիլացին կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի․ Պրեմիեր լիգայում, ՄԼՍ-ում և Սաուդյան Արաբիայում, իսկ «Բարսելոնա» վերադառնալը ֆինանսական պատճառներով քիչ հավանական է:

 

Նեյմարի առաջնահերթությունը ՄԼՍ-ի ակումբ տեղափոխվելն է։ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 միլիոն եվրոյի դիմաց։

  • Կիսվել: