շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատմական արդյունք․ Հայաստանն առաջին անգամ մեդալ կունենա բռնցքամարտի կանանց մեծահասակների ԵԱ-ում

Պատմական արդյունք․ Հայաստանն առաջին անգամ մեդալ կունենա բռնցքամարտի կանանց մեծահասակների ԵԱ-ում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում, գրում է armsport.am-ը:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալը ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: ¼ եզրափակիչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ:

Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց: Օգտվելով իր բարձր հասակի առավելությունից մեր մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու ժամանակին տեղ հասցնում իր հարվածները: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին Հարությունյանին: Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Նշենք, որ Բուդվայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

 

  • Կիսվել: