ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատանի բռնցքամարտիկներն ուղևորվել են Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Պատանի բռնցքամարտիկներն ուղևորվել են Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը ճանապարհ է ընկել դեպի Թուրքիայի Էրզրում քաղաք, որտեղ օգոստոսի 10-ից 21-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
 
Մարզիկներին ճանապարհելու էր եկել նաև ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով մեր բռնցքամարտիկներին կմիանա օգոստոսի 11-ին։
 
«Թիմում տրամադրությունը հաղթական է, պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի, այնպես որ Թուրքիա ենք գնում մեդալների հետևից»‎,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
 
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ:
 
Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում Տիգրան Հովսեփյանը , 52-ում Մարտին Սահակյանը:
 
54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը, 57-ում Ալեն Ստեփանյանը, 60-ում Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում Սամվել Սիրամարգյանը, 70-ում Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում Րաֆֆի Խաչատրյանը:
 
Աղջիկների պայքարում մենք հիմնականում մերկայացված կլինենք փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում Անի Մխիթարյանը, 42 կգ–ում Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում Էլեն Պապյանը:

  • Կիսվել: