երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների  քանակը կկրճատվի

«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների քանակը կկրճատվի

Տեսակապի միջոցով է տեղի ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ գործկոմի  նիստը։

Ըստ ՀԱՕԿ-ի, քննարկման հիմնական թեմաներն են եղել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և կորոնավիրուսի հետևանքով առաջացած հարցերը։

Նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել խաղերի նախապատրաստական ծրագիրը, որի տարբերակն այնուհետև   կներկայացվի  մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին:

Ենթադրվում է, որ ամառային մարզահանդեսի տեղափոխումը կարժենա մի քանի միլիարդ դոլար։ Այդ պատճառով ծախսերը ավելի քան 200 կետով կրճատելու հնարավորությունը կքննարկվի խաղերի կազմկոմիտեի հետ:

Անդրադարձ է եղել բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի /FIBA/ և բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) օրացույցերի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով NBA-ում հաջորդ մրցաշրջանի հավանական հետաձգումներին, հնարավոր  է, որ կանոնավոր մրցաշրջանի կամ փլեյ-օֆֆի հանդիպումները համընկնեն օլիմպիական խաղերի ժամկետների հետ, ինչի պատճառով շատ  խաղացողներ, նույնիսկ թիմեր,  կարող է չմասնակցեն օլիմպիական մրցաշարին։ Վստահություն է հայտնվել  , որ FIBA- ն և NBA- ն կկարողանան փոխզիջման գալ այս հարցում:

Զեկույցներ են ներկայացրել «Պեկին-2022»՝ ձմեռային և «Փարիզ-2024»՝ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների ներկայացուցիչները։

Կկրճատվի 2024 թ․ամառային օլիմպիական խաղերի մասնակցող մարզիկների  քանակը։ Եթե Տոկիոյի խաղերում կներգրավվեն 11 հազար, ապա Փարիզում՝ 10,500 մասնակիցներ: Փարիզի խաղերի վերջնական ռազմավարությունը կհաստատվի 2020թ․ դեկտեմբերին։

Գնահատական է տրվել  ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախկին ղեկավարության կոռուպցիոն գործունեությանը։ Չի բացառվում դիմել ավելի  կոշտ՝  օլիմպիական ծրագրից ծանրամարտը  հանելու պայմանին։ Նշվել է, որ  մարզաձևում բարեփոխումների իրականացման գործընթացում ՄՕԿ-ը  կշարունակի աջակցել IWF- ի նոր ղեկավարությանը։

Գործկոմը նաև քննարկել է ՄՕԿ-ի հինգ նոր թեկնածուների անդամակցության հարցը։

Հեռավար նիստը տևել է ավելի քան  երեք ժամ:

  • Կիսվել: