ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկները պարգևների են արժանացել

Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկները պարգևների են արժանացել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին. հայտնում են քաղաքապետարանից: 

2024 թվականին կայացած Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը միավորել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 հաշմանդամություն ունեցող մարզիկ-մարզուհիների: 

Կարևորելով մարզական այս փառատոնի անցկացումը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ այն հաշմանդամություն ունեցող մարզիկներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց մարզական հաջողությունները, ինչպես նաև կարևոր քայլ է՝ ներառականություն ապահովելու համար:  

Մրցումներն անցկացվել էին անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին:

  • Կիսվել: