հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Որդիներս հաճախ են ինձ քննադատում․ Մեսսի

Որդիներս հաճախ են ինձ քննադատում․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է իր որդիների կողմից հաճախ քննադատության արժանանալու մասին, գրում է armsport.am-ը:

«Տղաներս խաղիս վերաբերյալ հաճախ են ինձ խորհուրդներ տալիս և քննադատում։ Նրանք ինձ քննադատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես խաղում եմ»,- — Մեսսիի խոսքերն է մեջբերում ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ 2024 թվականին Մեսսին բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գոծող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը:

 

  • Կիսվել: